Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխության վերաբերյալ մեր ԱԳՆ-ի մեկնաբանությունը կարդացի՞ք։ Զարմանալի է, բայց փաստ, որ ԱԳՆ-ն բացի մտահոգությունից ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշտադիտարման վրա հղում անելիս ոչինչ չի ասել։

Բա ինչի՞ խոսք չկա այն մասին, որ հայերի ահռելի մշակութային ժառանգությունը ցեղասպանության է ենթարկվում։ Բա ինչի՞ չի խոսվում Էրդողանի կողմից ժխտողականությունը հիմնավորող կառույցի ստեղծման մասին։ Մինչդեռ Թուրքիան յուրաքանչյուր առիթ օգտագործում է Հայաստանին միջազգային հարթակում հարվածելու և իր եղբայրական Ադրբեջանին սատար կանգնելու համար։

Սուրբ Սոֆիայի տաճարը հույների ժառանգությունն է, և մենք պետք է հուների հետ «պասերով խաղանք», որ իրենք էլ Թուրքիայում յուրացվող մեր մշակութային ժառանգության հարցը բարձրացնեն։

Ընդհանրապես չեմ հասկանում, ինչո՞վ են մտածում մեր իշխանությունները, կամ առհասարակ մտածո՞ւմ են, թե չէ։ Եթե արձագանքը էդքան անբովանդակ պիտի լիներ, ավելի լավ է, որ էդ հարցին չարձագանքեիք։ Տպավորություն է, որ իշխանությունները միայն երկրի ներսում իրենց առյուծ զգում, իսկ միջազգային հարցերում հիվանդ կատվի չափ էլ չկան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել