Գերմանիայում երկու թեթև ինքնաթիռներ են բախվել Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա դաշնային հողի Դյուլմեն քաղաքի օդային տարածքում:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով գերմանական աղբյուրին, միջադեպի հետևանքով առնվազն երկու օդաչու է զոհվել:

Իրադարձության մասին ոստիկանությունը տեղեկություն է ստացել տեղի ժամանակով 13:45-ին (երևանյան 15:45): Օդաչուների մարմինները հայտնաբերվել են: Կատարվածի պատճառները դեռևս հայտնի չեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել