Անվտանգության խորհրդի այսօրվա նիստում, ազգային անվտանգության նոր ռազմավարության մասին հնչած Փաշինյանի ուղերձի ողնաշարն ազգային պետության գաղափարն էր։ Սա տարօրինակ կերպով հակադրվում է իշխանության երկու տարվա ապազգային գործունեությանը։ Ի՞նչ է ստացվում, կա՛մ երկրի թիվ մեկ պատասխանատուն հիմա էլ անցել է դեմագոգիայի, կա՛մ առաջիկայում փոխվելու է կառավարության ամբողջ կազմը։
Վերջինիս դեպքում բոլոր ոլորտների զարգացման նոր ռազմավարությունը պետք է բխի մեր ազգային անվտանգության ողնաշարից և մեր ազգային շահից։

Մենք մի պետություն ենք, որի ազատ լինելիությունը, պետականության անխախտ ապագան և զարգացող կյանքը հնարավոր է կառուցել միայն ազգային գերամուր հիմքերով։
Ազգայինը այլընտրանք չունի՛։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել