Մեր կուսակցությունը կարևորում է միջազգային փորձագիտական կարծիքը, ինչպես նաև ՄԻԵԴ որոշումները։ Այն բանից հետո, երբ ՄԻԵԴ-ը որոշում կայացրեց Հրայր Թովմասյանի ու մյուսների հայցի մասով չկիրառել միջանկյալ միջոց, ՍԴ շուրջ զարգացումները տեղափոխվեցին իրավական հարթություն։ Մենք պարտավոր ենք հաշվի նստել ՄԻԵԴ որոշման հետ թե՛ այս դեպքում, թե՛ այն դեպքում, երբ Ստրասբուրգի դատարանը որոշում կկայացնի Թովմասյանի և նախկին երեք դատավորների հայցի մասին բովանդակային հարթության վրա՝ անկախ այն հանգամանքից, թե այդ որոշումն ինչքանով կտեղավորվի իշխանության կամ ընդդիմության օրակարգում։ Հայաստանը պարտավոր է հարգել իր միջազգային պարտավորությունները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: