Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի, այսօր՝ սեպտեմբերի 20-ին, հրապարակեց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի դատավճիռը։
Ըստ որի՝ Հրայր Թովմասյանը մեղավոր ճանաչվեց 2 դրվագով, սակայն ազատվեց քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետները 2019-ին անցած լինելու պատճառով։
Թովմասյանի գույքի վրա դրված կալանքը, 10 միլիոն 803 հազար դրամ գումարի չափով մնաց անփոփոխ մինչև քաղհայցի մասով դատավճռի կատարումը, իսկ մնացած մասով վերացվեց։
Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Մեղադրող կողմը պահանջում է 7 տարի ազատազրկում: Թովմասյանը չի ընդունում մեղադրանքը և որակում է այն քաղաքական:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել