Մեծ աղմուկ է բարձրացել` Արգիշտի Քյարամյանն իր սանիկին ԱԱԾ-ում պաշտոնի է նշանակել: Վաղուց նորություն չէ անձնական կապերով պաշտոնների նշանակելը, այդպես եղել է 30 տարի շարունակ, հիմա ուղղակի դա կրում է տարերային բնույթ, ինչով էլ պայմանավորված է պետական համակարգի վերջնական փլուզումը: Պարզ է, որ օրուկեսում երեք բարձրագույն պաշտոն զբաղեցրած և հաշված օրեր անց միանգամից գնդապետի կոչում ստացած Արգիշտիի համար որևէ արժեք չունի սանիկին բերել ու իր ղեկավարած կառույցում պաշտոնի նշանակելը: Արգիշտիի առաջխաղացման համար բավարար էր կատարել Նիկոլի պատվերները, ուրեմն Արգիշտիի սանիկին պաշտոնի նշանակելու համար էլ բավարար կլինի իր պատվերները կատարելը և այս 《սկզբունքով》 էլ հիմնականում տեղի են ունենում մեծ ու փոքր կադրային նշանակումները` կործանելով պետական համակարգը: Հեռու չէ այն օրը, երբ Սորոսի գրասենյակը կտեղափոխվի ԱԱԾ շենք , իսկ սորոսականները դաստայով գնդապետի կոչումներ կստանան: Արգիշտիին գեներալ գնդապետի կոչում տալը մի ուշացրեք, տղան համարյա մեկ ամիս է, ինչ տնօրեն է :
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել