Panorama.am-ը գրում է․
Պարետ Տիգրան Ավինյանը լրացում է կատարել 2020 թվականի մայիսի 3-Ի N 63 որոշման մեջ։
Նոր որոշմամբ՝ «Քրոնիկ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ` ծանր շնչառական անբավարարության առկայության դեպքում, ինչպես նաև 3-րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարություն ունեցող անձինք հանրային բաց տարածքներում կարող են չկրել դիմակ՝ պայմանով, որ վերջիններս իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ»։
Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հուլիսի 8-ից՝ ժամը 23:59-ից։
Նյութի աղբյուր՝ https://www.panorama.am/am/news/2020/07/08/%D5%BA%D5%A1%D6%80%D5%A5%D5%BF-%D5%A4%D5%AB%D5%B4%D5%A1%D5%AF/2324105
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել