Zham.am-ը գրում է․

Ինչպես հայտնի է այս օրերին ԱԺ-ի իմքայլական պատգամավորների շրջանում «թեժ» քննարկումներ էր ընթանում դիմակներ չկրելու համար պատժամիջոցներն խստացնելու վերաբերյալ:

Նույնիսկ պաստրաստ էր «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի համաձայն  հառաջարկվում էր արտակարգ դրության ընթացքում հանրային բաց տարածքներում դիմակ կրելու պահանջները խախտելու համար սահմանել տուգանք 10 հազարի փոխարեն 20 հազար դրամ, իսկ փակ տարածքներում, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցներում եւ աշխատավայրում դիմակ կրելու պահանջները խախտելու համար` 50 հազար:

Սակայն նույնիսկ Փաշինյանին բոլոր հարցերում հնազանդ պատգամավորների մեծ մասն  ըմբոստացել է այս առաջարկությունից` նշելով, որ այս նախագծի ընդունման դեպքում նրանք այլևս «չեն կարող բաց աչքերով շփվել քաղաքացիների հետ»:

Իհարկե այս պատգամավորների պահվածքը  հասկանալի է. նրանք արդեն հասկացել են, որ Փաշինյանի իշխանությունը կորցրել է այն նախկին վստահությունը մարդկանց մոտ և այլևս չեն ուզում անցնեն այն «կարմիր գիծն», որից հետո մարդկանց  մոտ առաջանալու է ատելություն իրենց նկատմամբ:

Սակայն գործադիրին մոտ կանգնած պատգամավորներն գիտեն, որ դիմակներ չկրելու համար տուգանքները  նաև բյուջե լցնելու ձև է: Իսկ որ այսօրվա բյուջեի համալրման խնդիրն ուղղակի աղետալի վիճակում է գտնվում:

Սակայն Փաշինյանի «շարքային» պատգամավորներին դա այդքան էլ չի հուզում, քանզի դրա պատասխանատվությունը կրում է կառավարությունն, իսկ ահա դիմակներ չկրելու համար, տուգանքների բարձրացման համար, մարդիկ մեղադրելու են կոնկրետ իմքայլական պատգամավորներին:

Ստացվում է, որ իմքայլականները  մարդկանց զայրույթից խուսափելու համար ակամայից դիվերսիայի մեջ են մտնում Փաշինյանի կառավարության դեմ:

Իսկ ներդրումների բացակայության պայմաններում բյուջեն լցնելու այլ միջոց, քան տուգանքներն ավելացնելն է  այս կառավարությունն չունի, քանզի իր կողմից առաջարկվող  բանկային գաղտնիքի վերացման փորձով գույքահարկի բարձացման որոշումով և «ապօրինի» գույքի բռնագանձման օրենքն ընդունելով այս իշխանությունը  փաստացի փակել է դեպի Հայաստան ներդրումների ճանապարհը:

Սակայն իր այս քայլերի համար միայն կառավարությունը  պատասխանատվությունն չի կրելու, քանզի վերը նշած բոլոր քայլերն իրար հետ միասին բերելու են երկրի տնտեսության սնանկացմանն, որի պատասխանատվությունն կրելու են կառավարության հետ միասին նաև ԱԺ-ի իմքայլկան պատգամավորներն:

Սա է իրականությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել