ԲիԲիՍի-ին նա ասում է․ «Մենք որոշեցինք ապրել այդ վիրուսի հետ՝ անկախ թվերից: Մենք չենք հետապնդում վիրուսի վերացման նպատակ, քանի որ դա անհնար է»։

ՀՀ քաղաքացիներին նա ասում է, որ սնվելիս վիրուս փոխանցելու վտանգը շատ մեծ է։

Հիմա՝ փաստեր․

- Նա ինքն է այցելում սրճարաններ և սնվում, բնականաբար, առանց դիմակի;

- Նրա գաղափարակից բարձրաստիճան պաշտոնյա ընկերներն են այցելում սրճարաններ և սնվում, բնականաբար, առանց դիմակի;

- Նրա գաղափարակից բարձրաստիճան պաշտոնյա ընկերները քայլում են փողոցով իջեցրած դիմակով, ինչպես նա է ասում, այսինքն՝ մերկ։

Զուգահեռ իրականությունում տուգանում են.

- Հեռուստաընկերությունների տաղավարներում միայնակ կամ բավարար հեռավորություն պահպանող հաղորդավարների,
- Գիշերով դատարկ փողոցով միայնակ քայլող քաղաքացու,
- Դաշտում սեփական մեքենային հենված միայնակ սուրճ խմող քաղաքացու,
- Բակում երեխայի անհրաժեշտ զբոսանքին հետևող միայնակ նստած մայրիկի,
- Բավականին մեծ գումար վճարած և անտառում թանկարժեք հանգստյան տան բակում նստած մաքուր օդ շնչող քաղաքացու,
- Կորոնավիրուսի հակամարմիններ ունեցող, իրենից որևէ վտանգ չներկայացնող քաղաքացու, ով ունի համապատասխան բժշկական փաստաթուղթ,
- Նկատողություն անում, ապա փորձում տուգանել այգում միայնակ նստած ծխող քաղաքացու։

Ուստի և ստացվում է, որ նպատակը վիրուսի դեմ պայքարը չէ, այլ սոցիալական աջակցության անվան տակ քաղաքացիներին տրված փոքր գումարները բյուջե վերադարձնելն է։ Իսկ քանի որ քաղաքացիների մեծ մասը դիմակով են, պետք է տուգանքի չափը մեծացնեն։

Երևի դատարկվել է բյուջեն, պարգևավճարի փող չկա...

#բյուջե_լցնելու_նուրբ_արվեստը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել