Tert.am-ը գրում է․

Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինա 24 հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում պատմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ունեցած վախի մասին:

Այս թեմայով զրույցը սկսվել է հաղորդավարի հարցից այն մասին, թե որ քաղաքական առաջնորդներն են հանդիպելիս համբուրվում կամ ողջագուրվում:

Երբ խոսքը վերաբերել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, Սաակաշվիլին հիշեցրել է, որ անձամբ ծանոթ է ԱՄՆ նախագահի հետ և որ վերջինս շատ տարօրինակ ֆոբիա ունի` հանդիպումների ժամանակ վախենում է դիմացինի ձեռքը սեղմել:

«Թրամփը չի սիրում նույնիսկ ձեռք սեղմել: Իմ ձեռքը սեղմել է իհարկե: Նա դեմոֆոբ է, այդպիսի եզրույթ կա: Եվ դրա համար էլ նա հիմա ասում է. «ես ձեզ ասում էի, վաղուց էի ասում, որ միմյանց ձեռք սեղմելու կարիք չկա»,-պատմել է Սաակաշվիլին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել