Yerkir.am-ը գրում է․

Ներկայումս ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում «Ռազմագիտություն» առարկայի դասավանդման նոր մոդել է մշակվում, որը ենթադրում է ոչ միայն լսարանային դասեր, այլև՝ զորամասային և ճամբարային` զարգացնելու համար աշակերտների պրակտիկ գիտելիքները. արդյո՞ք նախատեսվում է դպրոցների դասացանկից հանել «Ռազմագիտություն» առարկան` Yerkir.am-ի հարցադրմանն ի պատասխան՝ պարզաբանեց ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը: 

Հասարակության շրջանում լուրեր են շրջանառվում, թե առաջիկայում դպրոցների դասացանկից «Ռազմագիտություն» առարկան հանվելու է:
Հիշեցնենք` այսօր խորհրդարանում 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ առաջիկայում նախատեսվում է «Ռազմագիտություն» առարկայի դասավանդումը հանրակրթական դպրոցների դասասենյակներից տեղափոխել զորանոցներ և ճամբարներ: Նախարարը հավելել է՝ այս պահին ուսումնասիրվում է այն ենթակառուցվածքը, որն առկա է, ուսումնասիրվում է նաև մի շարք դպրոցների, մասնավորապես՝ «Քվանտ» վարժարանի փորձը, որն առարկայի երկշաբաթյա ուսումնական պրոցես է իրականացնում ճամբարում՝ այդ ընթացքում ամբողջությամբ անցնելով ամբողջ կուրսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել