Այս պահին Հայաստանում տիրող իրավիճակը մեկնաբանում եմ ընդամենը մեկ բառով՝ քաոս է։ Օր օրի մահեր, օր օրի հիվանդության աճեր, սով, լարված իրավիճակ սահմանում, ներքին քաղաքական լարվածություն, արտաքին քաղաքական լարվածություն, ու այս ամենը նշանակվում է ընդամենը 1 բառով՝ Նիկոլ Փաշինյան։ Հիմա չեմ դնելու մանրամասնեմ, որ Նիկոլ Փաշինյանը նախկինների կողմից դրածո է կամ օտարերկրյա ագենտ, ինձ դա ամենաքիչն է հուզում, կա ընդամենը մի բան՝ պետք է դուրս գանք փողոց ու պայքարենք։

Եթե Նիկոլ Փաշինյանին ու օրվա իշխանությանը թվում է, որ մեր երեխաները իրանց երեխաներից վատն են, ապա կարող են գլուխները տալ պատով, պատն էլ՝ գլխով, նախկինների ամորձիներից կախված, նրանց քննադատող, բայց հնարավոր է նախկինների հովանու ներքո գործող Նիկոլը ինձ համար դարձել է լոզունգ՝ «Նիկոլ-մարդասպան»։ Եթե այսքանից հետո չպետք է դուրս գանք փողոց, ապա թաղեք ձեր հարազատներին և շիրմաքարին գրեք՝ «Մեռավ հանուն Նիկոլ Փաշինյանի և «Իմ քայլը» դաշինքի»։ Եթե համաճարակից մարդիկ չմեռնեն, սովից հաստատ կմեռնեն։ Ես դիմում եմ հայերին՝ տաքսու վարորդներին, մատուցողներին, բարմեններին, արվեստագետներին և մնացածին․ եթե երկրի համար չեք ուզում պայքարել, ապա պետք է պայքարեք ձեր երեխաների, ձեր ընտանիքի համար։

Ուզում եմ հիշեցնեմ, որ 90-ականների մութ ու ցուրտ տարիներին այս տիպի սով և այս տիպի վախի մթնոլորտ չի եղել հայի աչքերում։ Ես դուրս եմ գալիս փողոց և պետք է պայքարեմ, ես դուրս եմ գալիս փողոց իմ ընտանիքը փրկելու համար, ես դուրս եմ գալիս փողոց քո ընտանիքը փրկելու համար, ես դուրս եմ գալիս փողոց հայ ազգը փրկելու համար, ես դուրս եմ գալիս փողոց հայ զինվորի համար և վերջապես ՀՀ դրոշի, զինանշանի և իմ պարտքը կատարելու հայ ազգի առջև։

Հ.Գ. Հայ ազգի փրկությունը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը ՀՀ քաղաքացին է։ Ես դուրս եմ գալիս փողոց «Նիկոլ, հեռացիր», «Սուտխոսան Նիկոլ» և այլ լոզունգներով։

#ԴՈՒՐՍ_ԱՐԻ_ՓՈՂՈՑ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել