Եթովպիայի ամենաբազմամարդ ժողովուրդն ամհարան է, որի բնակչության թիվը կազմում է ավելի, քան 20 միլիոն մարդ: Արտասովոր չէ, որ ցեղում յուրաքանչյուրը հավատում է նրան, ինչին ցանկանում է հավատալ: Անդամների մեջ կան քրիստոնյաներ, կաթոլիկներ, բողոքականներ և մահմեդականներ:

Ցեղի անդամների հիմնական զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն է: Նրանք աճեցնում են հացահատիկներ, հատիկավորներ, մրգեր ու բանջարեղեն, հետևում են խոշոր ու մանր եղջերավոր անասուններին, հավեր են բուծում: Հետաքրքրական է նաև, որ ամհարայի անդամները նաև մեղվաբուծությամբ են զբաղվում, ինչը հազվադեպ է հանդիպում աֆրիկյան ցեղերի մոտ:

Այս ժողովուրդը զբաղվում է նաև մի շարք արհեստներով՝ կավագործություն, դարբնություն, ոսկերչություն, հյուսք, կար: Նրանց բնակավայրի կենտրոնում գտնվում է եկեղեցին իր գերեզմանատնով:

Ամհարայի անդամները սնվում են ցորենից հացով, օգտագործում են քաղցրեղեն, մեղրից պատրաստում են թեթև ալկոհոլային ըմպելիք: Հնում մարտիկներն ուտում էին հում միս:

Ընտանեկան կյանքը ամհարայի անդամների մոտ վաղ է սկսվում: Աղջիկներն ամուսնանում են 13 տարեկանում, տղաները՝ 17: Հանդիպում են դեպքեր, երբ ծնողները պայմանավորվում են իրենց երեխաների ամուսնության մասին դեռ վերջիններիս մանկության տարիներին:

Հարսանիքները բազմամարդ են անցնում. տեղացիներն այդ օրվան մեծ շուքով են պատրաստվում: Ընտանիքներում պարտականությունների խիստ տարանջատում կա. տղամարդն աշխատում է դաշտում, կինը՝ զբաղվում տնային գործերով, ճաշ պատրաստում, արվեստով զբաղվում:

Երեխաները 6 տարեկանից սկսած օգնում են ծնողներին. տղաները հսկում են անասուններին, թռչուններին և հողամասը, իսկ աղջիկները միանում են մայրերին և տնային տնտեսությունը վարում, ճաշ պատրաստում: Ընտանիքներում սովորաբար առնվազն չորս երեխա է լինում, որոնց մեջ սերմանում են մեծ հարգանք մեծահասակների նկատմամբ և վերջիններիս բոլոր հրահանգների անվերապահ կատարում: Հենց այս պատճառով էլ ծնողների համաձայնությամբ ամուսնությունները մեծ տարածում ունեն:

Սակայն երբեմն հարսին առևանգում են, ինչը կարծես ապստամբություն լինի տեղի կանոնների դեմ: Որպես կանոն, տղան դա անում է ընկերների օգնությամբ այն ժամանակ, երբ աղջիկը դեպի դպրոց կամ շուկա է ուղևորվում: Լինում են դեպքեր, երբ հարսն ու փեսան առևանգման մասին նախօրոք պայմանավորվում են: Նման կերպ երիտասարդներն ընդդիմանում են ծնողների որոշումներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել