Ուսումնասիրելով Արևելյան Աֆրիկայում բնակվող մարդկանց կենսակերպը՝ ԱՄՆ գիտնականները եկել են երակացության այն մասին, որ կանանց համար մեծ քանակությամբ ամուսիններ ունենալը բավականին արդյունավետ երևույթ է: Որքան շատ ամուսնություններ ունենան կանայք իրենց կյանքի ընթացքում, այնքան մեծ կլինեն շանսերը նրանց երեխաների գոյատևման. այսպես են ասում Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները:

Գիտնականներն ուսումնասիրել են Աֆրիկայի արևելքում գտնվող Տանզանիա պետության արևմուտքում ապրող տղամարդկանց ու կանանց կյանքը: Պարզվում է, որ տեղի կանանց, որոնք ամուսնացել են մի քանի անգամ, երեխաներն ավելի հաճախ են գոյատևել, քան այն կանանց երեխաները, որոնք միայն մեկ անգամ են ամուսնացել: Տղամարդկանց մոտ իրավիճակն ընդհակառակն է. այն տղամարդիկ, որոնք շատ կանայք են ունեցել, չեն կարող հպարտանալ բազմաթիվ ժառանգներով, իսկ նրանք, ովքեր միայն մեկ կին են ունեցել, կարող են դա անել:

Ամերիկացի ուսումնասիրողները նշել են, որ Տանզանիայի բնակիչները, որոնց մասին գնում է խոսքը, այն ցեղերի ներկայացուցիչներ են, որոնց մոտ ամուսնությունը պայմանական բնույթ է կրում: Այսինքն՝ այս ցեղերի ամուսնացող անդամները կարող են հարաբերականորեն ազատորեն փոխարինել իրենց կողակիցներին:

«Մենք դեռևս ամբողջությամբ չենք հասկանում՝ որն է պատճառը կանանց ու տղամարդկանց միջև նման կտրուկ տարբերության: Մեր կողմից արված եզրահանգումները ընդհանուր առմամբ չեն համադրվում էվոլյուցիոն տեսությունների հետ, որոնք համընդհանուր ընդունում են գտել: Հենց այդ պատճառով էլ մենք, անխոս, պետք է լրացուցիչ ուսումնասիրություններ անցկացնենք հետագայում»,- պատմում են գիտական աշխատության հեղինակները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել