Ամենահետաքրքիրն այն է, որ թավշյա իշխանության տարբեր տրամաչափի ներկայացուցիչները «տգետ», «անկարգապահ» և «օրենք չհարգող» են կոչում հենց իրենց համար փողոց փակած թավշյա ժողովրդին։ Իշխանության տարբեր տրամաչափի ներկայացուցիչներն իրենց սեռական ֆանտազիաներն իրականացնելու համար «զարգանալու կոչ» են անում այն նույն «խավարամիտ» ժողովրդին, որը հրապարակում բղավում էր «Նիկոլ-վարչապետ»։

Իշխանության տարբեր տրամաչափի ներկայացուցիչները վերջին կոպեկներն են քերում այդ նույն տաքսիստից, տնային տնտեսուհուց և 85.000 դրամով աշխատողից, իսկ փոխարենը ասում են․ «Հեսա նոր քրեական գործ ու բացահայտում ա լինելու», չնայած այդ «քրեական գործերը» և «բացահայտումները» չի լինում գոնե հացին քսել և ուտել, որ գոնե «հեղափոխական» ժողովուրդը կուշտ փորով հետևի այս ամենին։

Իսկ ես... Իսկ ես պոպկոռնը վերցրել եմ ու այս դրամատիկ «սերիալի» վերջին սերիաներն եմ նայում։

#մնացեք_առողջ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել