Ինչպես պատրաստել լավաշով և մսով ջեռեփուկ

Կաթսայի մեջ ջուր եռացնել, բրինձ եփել: Գլուխ սոխը մանր կտրտել, բուսայուղով տապակել: Թափանցիկ դարձած սոխին ավելացնել տավարի աղացած միսը, շարունակել տապակել, համեմել աղ ու պղպեղով, լցնել ջրքամած բրինձը, խառնել, կրակից վերցնել: Կաթնաշոռը տրորել, ավելացնել մանր կտրտած կանաչ սոխը, սխտորը, սամիթը, համեմել աղ ու սև պղպեղով, խառնել: Մսով խճողակին մանր կտրտած մաղադանոս ավելացնել, խառնել: Լավաշները կիսել, ամեն կեսին կաթնաշոռով կամ մսով խճողակ դնել, երկար տոլմայի նման փաթաթել, դնել ջեռոցի յուղած տապակի մեջ: Թասի մեջ ձվերն ու մածունը լավ հարել, ավելացնել հանքային ջուրը, խառնել, լցնել ջեռեփուկի փաթեթների վրա, թողնել 20-25 րոպե, որպեսզի սոուսը ներծծվի: Եփել 180* նախապես տաքացրած ջեռոցում` մինչև կարմիր կեղև կապեն: Մատուցել կանաչ աղցանի հետ:

Ձեզ անհրաժեշտ են հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք լավաշով և մսով ջեռեփուկ

լավաշ  լավաշ - 2 հատ

տավարի միս  տավարի միս - 300 գրամ

բրինձ  բրինձ - 100 գրամ

կաթնաշոռ  կաթնաշոռ - 200 գրամ

կանաչ սոխ  կանաչ սոխ

սամիթ  սամիթ

մաղադանոս  մաղադանոս - 0,5 փունջ

սոխ  սոխ - 1 գլուխ

ձեթ  ձեթ

աղ  աղ

սև պղպեղ  սև պղպեղ

ձու  ձու - 2 հատ

մածուն  մածուն - 0,5 թեյի բաժակ

գազավորված ջուր  գազավորված ջուր - 0,5 թեյի բաժակ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել