Հարգելի՜ հայրենակիցներ,
Այսօր կարևոր օր է Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար՝ գյուղացու և զինվորի,
գիտնականի և ուսուցչի, հայրենասեր և օրինապահ քաղաքացու համար,
անգամ նրանց համար, ովքեր 2020թ֊ին լծվել են Սահմանադրության պաշտպանության գործին, մինչդեռ ընդամենը հինգ տարի առաջ ակտիվորեն կեղծում էին սահմանադրական հանրաքվեն, իսկ ավելի մոտ անցյալում խախտում և ապականում արդեն ընդունված տեքստի ոգին։
Ամեն դեպքում այս օրը մեր ազգի բոլոր ներկայացուցիչներին ևս մեկ անգամ միավորող օր է։
Միավորող, քանի որ Սահմանադրությամբ ենք մենք հռչակել մեր պետականության նպատակներն ու համակեցության անհրաժեշտ կանոնները, մեր բոլորի իշխանության սահմանները, իրավական արժեքները, որոնք մեր հանրային կյանքի հիմնասյուներն են։
Շնորհավորում եմ բոլորիս և հույս հայտնում, որ բացի փաստաղթղից, մենք Հայաստանում կկարողանանք բարձր պահել սահմանադրականությունը մեր ամենօրյա աշխատանքի և նվիրումի արդյունքում։