Այս օրերին շատերը հարցնում են ,թե ինչով է պայմանավորված մեր կոշտ դիրքորոշումը ,որը վերաբերվում է իշխանության կողմից Սահմանադրության որոշ նորմերի կամայական փոփոխության փորձերին,իսկ ավելի հստակ` Սահմանադրության նսեմացմանը և փաստացի տապալմանը։Ամեն ինչ պարզից էլ պարզ է. Սահմանադրությունը չի կարող կախված լինել անձերից կամ օրվա իշխանության ցանկություններից ,Սահմանադրությունը մեր բոլորի երաշխիքն է առ այն,որ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է յուրաքանչյուր քաղաքացու հիմնարար իրավունքները...երաշխավորում է լինել ազատ,երաշխավորում է, որ Հայաստանում յուրաքանչյուր մարդ կարող է ունենալ իր անձնական կարծիքը, և դրա համար նա չի ենթարկվի կտտանքների և հատապնդման,երաշխավորում է ,որ մենք բոլորս հավասար ենք բոլոր հիմնարար իրավունքներով և պարտականություններով, և, ի վերջո, երաշխավորում է ,որ իշխանության բոլոր թևերը ձևավորվում են ոչ թե իշխող ուժի ցանկության,այլ միայն և միայն ժողովրդի կամքի համաձայն։
Ես համոզված եմ ,որ մենք` բոլորս,եթե ուզում ենք ապրել արդար և ինքնիշխան երկրում,ապա ուղղակի պարտավոր ենք հարգել ինքներս մեզ ,այսինքն` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։
Շնորհավորում եմ բոլորին Սահմանադրության տոնի առթիվ