Armsport.am-ը գրում է․

«Լոկոմոտիվի» կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկը կարող է շարունակել կարիերան Իտալիայում: Այս մասին հայտնում է alfredopedulla.com-ը:

Հաղորդվում է, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Յուվենտուսի» դեմ խաղում 24-ամյա կիսապաշտպանի գոլերը գրավեցին իտալական ակումբների ուշադրությունը: Դրանցից մեկը «Ֆիորենտինան» է, որը լրջորեն հավակնում է ֆուտբոլիստին ձեռք բերելուն:

Նշվում է, որ Իտալական ևս 2 թիմեր քննարկում են ռուս ֆուտբոլիստի տեղափոխության հնարավորությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել