Կորոնավիրուսից մահացողների մարմինների հերձումների արդյունքում պարզվել են վիրուսի կողմնակի մահաբեր ազդեցություններ։ Այս մասին Շվեյցարիայի Ցյուրիխի համալսարանական հիվանդանոցի աշխատակցի ուսումնասիրությունը հրապարակվել է հեղինակավոր The Lancet ամսագրում, փոխանցում է «Գազետան»։

Նա պարզել է, որ կորոնավիրուսային հիվանդության բարդացումից մահացածների մոտ լայնացած են լինում անոթները։ Դրանից բացի՝ ըստ աշխատակցի ուսումնասիրության՝ կորոնավիրուս ունեցողների մոտ թրոմբներ են զարգանում։

Կորոնավիրուսը, թոքերից ու անոթներից բացի, ախտահարում է նաև երիկամները։ Ուսումնասիրության համաձայն` կորոնավիրուսը ծանր տանող պացիենտների մոտ հաճախ են լինում երիկամային անբավարարության դեպքեր։

Ուսումնասիրության արդյունքները ներկայացնելով` մասնագետը եզրակացրել է, որ վիրուսը ախտահարում է վարակվածների ոչ այնքան շնչուղիներն ու թոքերը, որքան անոթային համակարգը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել