Ընդդիմադիր գործիչ Ռուբեն Հակոբյանն ասել էր․ «Եթե պետք լինի, պետք է գրավել ռադիոտունը», որից հետո ԱԱԾ-ն հրավիրել է հարցաքննության։ Ankakh.com կայքի հիմնադիր Վարդուհի Իշխանյանը գրառում էր արել, թե Գագիկ Ջհանգիրյանը ընտրակեղծարար է, ոստիկանությունից են հրավիրել։ Ստացվում է՝ Նիկոլին և իր կողմնակիցներին կարելի էր գրավել ռադիոտունը, իսկ այլոց՝ ոչ, Նիկոլին կարելի է ասել, որ նախկինում ընտրությունները կեղծվել են, իսկ այլոց՝ ոչ։ Սա՞ է այս իշխանությունների կառուցած «նոր Հայաստանը», սա՞ է խոսքի ազատությունն ու ժողովրդավարությունը, թե՞ Նիկոլն ու նիկոլականներն արտոնյալ են, կարող են և՛ ռադիոտուն գրավել, և՛ ճանապարհներ փակել, և՛ մարդկանց հասցեին քրեական մեղադրանքներ հնչեցնել, բայց պատասխանատվություն չկրել, իսկ ընդդիմության կողմից հնչեցված հայտարարության ետևից գալիս են ուժային կառույցների ներկայացուցիչները, թե բա՝ ապացուցեք։ Ընդդիմությանը ճնշել հնարավոր է, լռեցնել՝ ոչ, սա չմոռանաք, ոչ բարով իշխանություններ։
Իրավապահ մարմինները, եթե այդքան հետևողական են, թող գնան Նիկոլի բազմաթիվ հայտարարությունները ուսումնասիրեն և քրգործեր հարուցեն, եթե «փնտրեն» և նյութեր չգտնեն, ես կօգնեմ, պատրաստ եմ վաղուց։