Shantnews.am-ը գրում է․

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն խոսել է ԱՄՆ-ի մտադրության մասին՝ շարունակելու աշխատել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հետ՝ Իրանի դեմ զենքի արգելքի երկարաձգման համար: Այս մասին հաղորդել է ТАСС-ը:

Նրա խոսքով՝ իրանական կողմին զենք մատակարարելու արգելքը կյանքեր կփրկի:

Նա նշել է, որ Իրանը, ի տարբերություն այլ երկրների, զենք է օգտագործում ոչ միայն պաշտպանական նպատակներով: Պետքարտուղարը հիշեցրել է նաև Միջին Արևելքի շատ երկրների պահանջը. «Նրանք միաձայն պահանջում են երկարաձգել զենքի արգելքը», ինչը, ինչպես ասել է Պոմպեոն, կոչված է պաշտպանելու «մեր և ձեր ազգային անվտանգությունը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել