1960-1969-ական թվականներից ամենադժբախտը համարվում է 60-ականը: Սեռական հեղափոխություններից մինչև Վիետնամի պատերազմ, հիպիների մշակույթն առաջացավ հենց 1960-ականներին:

Եթե հիշում ենք, այդ ժամանակաշրջանում մինչամուսնական սեռական հաարբերությունները հասարակության մեջ հանցագործություն էին: Երաժշտական խմբերը, ինչպիսիք են «Rolling Stones»-ը, «The Beatles»-ը կամ «Doors»-ը, իրենց կարիերայի բարձունքի վրա էին և ճիշտ երաժշտություն էին ապահովում փոփոխության համար:

Ինքնաթիռի մեջ ծխել

Մեր օրերում չենք կարող պատկերացնել անգամ մի մարդու, ով կարող է ինքնաթիռում ծխել:

1960-ականներին մարդիկ մտածում էին, որ ծխելն արտահայտում է ազատություն. նրանք ծխում էին ամենուր, որտեղ, որ ցանկանում էին: Այդ ժամանակ մարդիկ չէին էլ մտածում իրենց առողջության մասին:

Եվս մեկ խելագար փաստ. 1990 թվականին արգելվում էր օդում ծխել: Կուբան այդ օրերին շատ երկար էր պայքարում դրա դեմ: Նրանց մոտ այդ օրենքը սկսեց գործել միայն 2014 թվականին: Չինաստանն այդ օրինակին հետևեց 2017-ին:

 

Չափազանց շատ արևայրույք ընդունել

1960-ականներին շատ նորաձև էր համարվում, երբ մարդիկ արևայրույքից վառվում էին: Դա մարդկանց համար իդեալական էր: 

Հատկապես կանայք ամեն ինչ անում էին, որ շատ սևանան, տարբեր տեսակի լոսյոններ, կրեմներ էին օգտագործում: 

Այդ ժամանակ ոչ ոք չգիտեր ուլտրամանուշակագույն ճառագայթների մասին և չգիտեին, թե դա ինչ հետևանք կարող է առաջացնել: Հենց այդ ժամանակ էր, որ մարդիկ սկսեցին տառապել մաշկի քաղցկեղից: Հիմա մարդիկ դուրս չեն գալիս առանց արևապաշտպան քսուկների, սակայն դեռ սիորւմ են արևայրուք ընդունել։

 

Ազնվամորու պաղպաղակ նախաճաշին

Պաշտոնապես «նախաճաշի համար պաղպաղակ» իրականում գոյություն ուներ, այն փետրվար ամսվա առաջին շաբաթ օրն էր և հիմնված է այն իրադարձության վրա, որն առաջին անգամ կազմակերպվել էր Նյու Յորքում Ֆլորենց Ռապապորտի կողմից: Նման «տոնն» այսօր անհնարին կլիներ, քանի որ առողջ սնունդը տարածված է ամենուրեք, իսկ պաղպաղակը, ըստ էության, ամենաանառողջ սնունդն է նախաճաշի համար:

Որքան լայն տաբատներ, այնքան լավ

Հագուստի այս տեսակը հենց այս տասնամյակի իրական բնութագիրն է: Դիզայներներին ակնհայտորեն ոգեշնչում էին այն, ինչ հագնում էին ԱՄՆ նավատորմի նավաստիները, և դա շատ նորաձև էր դարձել ամբողջ 60-ականների ընթացքում: Զգեստապահարանում բոլորն ունեին նման բաներ, նորաձևության բլոգերներն այսօր կասեին, որ 1960-ականներին լայն տաբատները «պարտադիր» էին:


Լավա հիշեցնող լամպեր

Ասում են, որ բրիտանացի Էդվարդ Քրեյվեն Ուոլքերն է հայտնագործել այս լամպը: Այդ ժամանակ այսպիսի լամպերը շատ թանկ էին, և ոչ բոլորը կարող էին դրանցից ունենալ ու գնել։ 

Ամերիկայում այս լամպը ներկայացրել են Հայ Սպեքթորը և Ադոլֆ Վերթհեյմերը: Lava Manufacturing Corporation-ը հիմնադրվել է այս երկու մարդկանց միջոցով, որտեղ այս լամպերի մեծամասշտաբ արտադրություն ունեին: Ամերիկայում հաջողություն ունենալուց հետո լամպերը սկսեցին վաճառել ողջ աշխարհում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել