1960-1969-ական թվականներից ամենադժբախտը համարվում է 60-ականը: Սեռական հեղափոխություններից մինչև Վիետնամի պատերազմ, հիպիների մշակույթն առաջացավ հենց 1960-ականներին:
Եթե հիշում ենք, այդ ժամանակաշրջանում մինչամուսնական սեռական հաարբերությունները հասարակության մեջ հանցագործություն էին: Երաժշտական խմբերը, ինչպիսիք են «Rolling Stones»-ը, «The Beatles»-ը կամ «Doors»-ը, իրենց կարիերայի բարձունքի վրա էին և ճիշտ երաժշտություն էին ապահովում փոփոխության համար:
Մեր օրերում չենք կարող պատկերացնել անգամ մի մարդու, ով կարող է ինքնաթիռում ծխել:
1960-ականներին մարդիկ մտածում էին, որ ծխելն արտահայտում է ազատություն. նրանք ծխում էին ամենուր, որտեղ, որ ցանկանում էին: Այդ ժամանակ մարդիկ չէին էլ մտածում իրենց առողջության մասին:
Եվս մեկ խելագար փաստ. 1990 թվականին արգելվում էր օդում ծխել: Կուբան այդ օրերին շատ երկար էր պայքարում դրա դեմ: Նրանց մոտ այդ օրենքը սկսեց գործել միայն 2014 թվականին: Չինաստանն այդ օրինակին հետևեց 2017-ին:
1960-ականներին շատ նորաձև էր համարվում, երբ մարդիկ արևայրույքից վառվում էին: Դա մարդկանց համար իդեալական էր:
Հատկապես կանայք ամեն ինչ անում էին, որ շատ սևանան, տարբեր տեսակի լոսյոններ, կրեմներ էին օգտագործում:
Այդ ժամանակ ոչ ոք չգիտեր ուլտրամանուշակագույն ճառագայթների մասին և չգիտեին, թե դա ինչ հետևանք կարող է առաջացնել: Հենց այդ ժամանակ էր, որ մարդիկ սկսեցին տառապել մաշկի քաղցկեղից: Հիմա մարդիկ դուրս չեն գալիս առանց արևապաշտպան քսուկների, սակայն դեռ սիորւմ են արևայրուք ընդունել։
Պաշտոնապես «նախաճաշի համար պաղպաղակ» իրականում գոյություն ուներ, այն փետրվար ամսվա առաջին շաբաթ օրն էր և հիմնված է այն իրադարձության վրա, որն առաջին անգամ կազմակերպվել էր Նյու Յորքում Ֆլորենց Ռապապորտի կողմից: Նման «տոնն» այսօր անհնարին կլիներ, քանի որ առողջ սնունդը տարածված է ամենուրեք, իսկ պաղպաղակը, ըստ էության, ամենաանառողջ սնունդն է նախաճաշի համար:
Հագուստի այս տեսակը հենց այս տասնամյակի իրական բնութագիրն է: Դիզայներներին ակնհայտորեն ոգեշնչում էին այն, ինչ հագնում էին ԱՄՆ նավատորմի նավաստիները, և դա շատ նորաձև էր դարձել ամբողջ 60-ականների ընթացքում: Զգեստապահարանում բոլորն ունեին նման բաներ, նորաձևության բլոգերներն այսօր կասեին, որ 1960-ականներին լայն տաբատները «պարտադիր» էին:
Ասում են, որ բրիտանացի Էդվարդ Քրեյվեն Ուոլքերն է հայտնագործել այս լամպը: Այդ ժամանակ այսպիսի լամպերը շատ թանկ էին, և ոչ բոլորը կարող էին դրանցից ունենալ ու գնել։
Ամերիկայում այս լամպը ներկայացրել են Հայ Սպեքթորը և Ադոլֆ Վերթհեյմերը: Lava Manufacturing Corporation-ը հիմնադրվել է այս երկու մարդկանց միջոցով, որտեղ այս լամպերի մեծամասշտաբ արտադրություն ունեին: Ամերիկայում հաջողություն ունենալուց հետո լամպերը սկսեցին վաճառել ողջ աշխարհում: