Զեկուցող, արդարադատության նախարար Բադաս Ռուստամյանն ընդգծեց, որ նախագծերի այս փաթեթը նպատակ ունի ցույց տալու, որ Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է սեփականության իրավունքի հանդեպ նախկինում ցուցաբերած բոլշևիկյան մոտեցումը, որը տասնամյակներով հետ է շպրտել երկրի տնտեսությունը, այսպես Հայաստանն ամբողջ աշխարհին ցույց կտա, որ սեփականության իրավունքի նկատմամբ հարգանքը բարձրագույն արժեք է, որ յուրաքանչյուր ներդրող այսուհետ կարող է իրեն ապահովագրված զգալ Հայաստանում։
Բադաս Ռուստամյանն ընդգծեց նաև, որ կարևորում է թե՛ նախկինում բռնագանձված գույքը ձեռք բերած այն անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը, ովքեր այն իրականացնելիս օգտվել են օրվա իշխանությունների հետ իրենց ունեցած կապերից, թե՛ հատկապես այն պաշտոնատար անձանց քրեական պատասխանատվության հարցը, ովքեր գույքի բռնագանձման բոլշևիկյան օրենքը կիրառել են խտրական, ընտրովի, կատարելով հստակ քաղաքական պատվեր։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել