Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում իր վերջին ելույթի ժամանակ կրկին անդրադարձավ ընտրակաշառք բաժանող քաղաքական ուժերին և, անցնելով իր սիրելի զրպարտչադեմագոգիկ ժանրին, ևս մեկ անգամ սլաքներն ուղղեց ԲՀԿ-ի դեմ՝ բացահայտ ցույց տալով, որ "որդիաբար" պաշտպանում է ՀՀԿ-ին...
Ի դեպ, նրա այս տակտիկան պատահական չէ, քանի որ Նիկոլ Փաշինյանի շրջապատում կան բազմաթիվ նախկին ՀՀԿ-ականներ, որոնց հասարակությունը կապում է ընտրակեղծարարության և ընտրակաշառք բաժանելու հետ... Շիրակի մարզում նրանց շատ լավ գիտեն...
Օրինակ՝ այդ ցուցակի առաջատարներից է ներկայիս իշխանությունների սրտի գործարար, ՀՀԿ-ից ընտրված նախկին պատգամավոր և Սերժ Սարգսյանի "լյուբիմչիկ" Արման Սահակյանը...
2017 թ-ի ապրիլին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների քարոզարշավի ժամանակ Արման Սահակյանը և ոչ պաշտոնապես նրա շտաբի աշխատանքները կոորդինացնող ՇՊՀ-ի ռեկտոր Սահակ Մինասյանը (որդու` Գարուշ Մինասյանի հետ), որոնք Շիրակի Մայր բուհը ոչ միայն վերածել էին վերը նշված գործարարի շտաբի՝ ընդունելով բազմաթիվ այցելուների, Արման Սահակյանի համար ձայներ հավաքագրելու համար այդ անպատվաբեր աշխատանքին էին լծել նաև ՇՊՀ-ի բազմաթիվ աշխատակիցների՝ բուհի իրավաբանին, որը Սահակ Մինասյանի բարեկամն է և հատկապես ամբիոնների ներկայիս վարիչների մեծ մասին, որոնց հետ աշխատանքները կոորդինացնում էր պատգամավորի թեկնածու Արման Սահակյանի մտերիմ ընկերը՝ Արման Սահակյանը (սույն Արման Սահակյանը հետագայում ընդունվեց ՇՊՀ-ի կառավարում հեռակա բաժին, բայց շատ շուտով դուրս մնաց բուհից)...
Ըստ Գյումրիում տարածված լուրերի` Արման Սահակյանի համար ձայներ հավաքագրողները մարդկանց տալիս էին 10 հազար դրամ, իսկ ընտրության օրը համապատասխան ապացույց ներկայացնելու դեպքում՝ քվեաթերթիկում Արման Սահակյանին ընտրելու փաստն ապացուցող լուսանկարներ, նրան տրամադրում էին ևս 5 հազար դրամ... Իսկ ապացույցի բացակայության դեպքում հետ էին պահանջում նաև ավանսով տրված 10 հազար դրամները, որի հետևանքով, ըստ Գյումրիում տարածված լուրերի, բազմաթիվ սկանդալներ են եղել...
Հավելեմ, որ նույն լուրերի համաձայն, ՀՀԿ-ի սույն պատգամավորի թեկնածուի համար Շիրակի մարզի հյուսիսային դատարկ և կիսադատարկ գյուղերը դարձել էին "մեգապոլիսներ", որտեղ ընտրության օրը լրացուցիչ ցուցակներով հազարավոր մարդիկ են քվեարկել... Թե ինչպես են, օրինակ՝ Երևանի բազմաթիվ բնակիչներ այդ օրը քվեարկել Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանի գյուղերում բավական մանրամասն անդրադարձել էր լրատվամիջոցներից մեկը (https://www.aravot.am/2017/03/31/872765/) ... Ստացվում է, որ Արման Սահակյանն օգտվել է լրացուցիչ ցուցակների միջոցով ընտրությունները "օրինականացված կեղծելու" իրավունքից ևս...
Շատերի համար զարմանալի էր, որ, այսպես կոչված, հեղափոխությունից հետո Միշիկի մտերիմ ընկերը և Սերժ Սարգսյանի "լյուբիմչիկը" շատ արագ սիրվեց Փաշինյանների կողմից, նույնիսկ այն պարագայում, երբ 2008 թ-ի մարտի 1-ի դեպքերից հետո այս իշխանություններին հովանավորող խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանից "խլված" որոշ բիզնեսներ անցել էին Արմանին... Պատասխանը շատ պարզ է. ըստ վաղուց՝ մինչև Միքայել Մինասյանի արած բացահայտումը, Գյումրիում տարածված լուրերի, երկար տարիներ Նիկոլի "Հայկական Ժամանակ" թերթի համաֆինանսավորողներից մեկը Միշիկից բացի հենց Արման Սահակյանն է եղել, ում պատկանում են տպագիր մամուլը վաճառող "Պրես Ստենդ"-ի կրպակները...
Իսկ որպեսզի պատկերացնեք, թե Արման Սահակյանի համար "վիզ" դնող Սահակ Մինասյանն իրենից ինչ է ներկայացնում, իսկ նրա բարեկամը՝ ՇՊՀ-ի նախկին իրավաբանն ինչպես է պատկերացնում ընտրությունները, տեսե՛ք լուսանկարը...
Ի դեպ, կրկին հիշեցնեմ, որ բազմաթիվ մարդկանց կողմից Շիրակի մարզում ընտրություններն ապականելու և կաշառակերության մեջ մեղադրված Սահակ Մինասյանը սույն թվականի մարտին ակտիվորեն լծվել էր Նիկոլի "ԱՅՈ՛"-ի շտաբի ակտիվ աշխատանքներին, որը պատահական չէ...
Այսպիսով, փազլը դասավորվեց և արդեն հասկանալի է, թե ինչու´ են այս իշխանություններն այդքան սիրում Արմանին և նրա "շրջապատ" Սահակ Մինասյանին, որը բազմաթիվ հանցագործություններ է գործել Շիրակի Մայր բուհում, և որոնք այս իշխանության օրոք ևս ծածկադմփոցի են արվում...
Հ.Գ.Բացահայտ է, որ Նիկոլի համար շատ հետաքրքիր են սույն կերպարների որոշ հմտությունները և ունակությունները, որոնցից, ենթադրում եմ, նա ևս օգտվում է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել