Չկա բիզնես չկա պետություն։
Ինձ քաղաքականությունը չի հետաքրքրում, ես գործարար եմ, բայց անտարբեր չեմ կարող մնալ այն ամենին ինչ տեղի է ունենում մեր Հայրենիքում:
2 տարի անց ոչ մի ներդրում չկա Հայաստանում, որոշել էի հայաստանում արտադրություն հիմնել, բայց Գագիկ Ծառուկյանի դեպքը ցույց տվեց, որ Հայաստանում բառից բուն իմաստով բեսպրիդել է:
Հիմա ոչ մի գործարարի չեք կարող երաշխիք տալ ՀՀ-ում բիզնես հիմնելու:
ՀՀ ներկայիս իշխանությունները առաջ քայլելու փոխարեն քայլում են հետ դեպի Գյումրի:
Ես ընդիմադիր հայացքներ ունեմ, թող ներա իշխանությունները բերեն մեկ օրինակ ցույց տան ՀՀ-ում գեթ մեկ գործարարի որը ըմդիմադիր հայացքներ ունի և չունի պրոբլեմներ ուժային կառույցների հետ:
Դուք հասկանում եք ինչ վիճակի եք հասցրել երկիրը ? Ես ավելին քան վստահ եմ որ 1 ժամում կարող եք ցանկացած օրենք ընդունել և չոքացնել ցանկացած բիզնես հանուն ձեր անձնական շահերի, ձեր խոսքը այլևս գրոշի արժեք չունի, իսկ օրենքը առ ոչինչ է ձեզ համար: