Analitik.am-ը գրում է․
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում 2020 թվականի մարտից մինչև մայիս ընկած ժամանակահատվածում միայն ապրիլ ամսին է տրամադրվել պարգևավճար:
Ապրիլ ամսին պարգևավճարի համար տրամադրված գումարը կազմել է 39 467 785 ՀՀ դրամ, որից 4 098 645 ՀՀ դրամը տրամադրվել է նախարարի և վերջինիս տեղակալների պարգևավճարներին, իսկ 35 369 140 ՀՀ դրամը՝ նախարարության մյուս աշխատակիցներին: Այս մասին ի պատասխան Analitik.am-ի հարցմանը, հայտնեցին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
Մարտ ամսին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում աշխատավարձի համար տրամադրվել է 138 848 005 ՀՀ դրամ, որից 6 529 437 ՀՀ դրամ կազմել է նախարարի և վերջինիս տեղակալների աշխատավարձը, իսկ 132 318 568 ՀՀ դրամ՝ նախարարության աշխատակիցներինը:
Ապրիլ ամսին աշխատավարձի և դրան հավասարեցված միջոցները կազմել են 172 123 094 ՀՀ դրամ, որից 2 579 460 ՀՀ դրամը՝ նախարարի և վերջինիս տեղակալների աշխատավարձ, իսկ 169 543 634 ՀՀ դրամ՝ նախարարության մյուս աշխատակիցների աշխատավարձ:
Մայիս ամսին աշխատավարձի համար տրամադրվել է 136 739 605 ՀՀ դրամ, որից 3 907 569 ՀՀ դրամ կազմել են նախարարի և նախարարի տեղակալների աշխատավարձն, իսկ 132 832 036 ՀՀ դրամ՝ նախարարության մյուս աշխատակիցներինը:
Մարտ-մայիս ամիսներին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատավարձներն ընդհանուր կազմել են 447 710 704 ՀՀ դրամ, պարգևավճարները՝ 39 467 785 ՀՀ դրամ: