Գրողները, այնուհետև կինոռեժիսորները մեզ ծանոթացրեցին ծովահենների և նրանց կյանքի հետ: Ծովային ավազակների տեսքը մարդկանց վախենալու ու սարսափելի էր թվում: 

Այսօր կխոսենք նրանց կյանքի փաստրի մասին, որոնց մասին շատ երկար տարիներ չի խոսվել: 21-րդ դարում կարող ենք ասել, որ երկար տարիների առեղծվածը արդեն բացահայտված է:

Ծովահեններն ու օրենքը

Թվում է, թե նրանք սոցիումից դուրս մարդիկ են. ոչ մի օրենք, կանոն, իշխանություն հաշվի չեն առնում, բացի իրենց սեփական գումարից և սեփական իշանությունից: Սակայն իրենց շրջանակում նրանք հետևում են իրենց կանոններին և օրենքներին, որոնք պարտադիր ընդունում են նրանց նոր անդամները: Եթե կլինի մեկը, ով կխախտի այն, ապա պատասխանատվությունից խուսափելը անհնար է:

Պետք է նշել, որ ոչ բոլոր ծովահեններն են եղել հանցագործներ: 

Ծովահեններն ու իրենց սև դրոշը

Այսպես կոչված Ուրախ Ռոջերը, որը նրանց դրոշն է, ոչ բոլոր ծովահենների համար է եղել: Յուրաքանչյուր ծովահեն իր սեփական դրոշն է ունեցել: Դրոշը կարող է լիներ կարմի, որը խորհրդանշում էր արյուն: 

Ծովահեններն ու փակ գանձերը

Այդ գանձերը, որոնք գտնում էին ծովահենները, բաժանվում էր անդամների միջև: Այդ գումարը չէին պահում, այլ ծախսում էին սեփական կարիքները հոգալու համար: Շատ քիչ էին ծախսում, քանի որ նրանց ապագան մառախլապատ էր և չգիտեին թե ինչ կլինի ապագայում:

Ոչ բոլոր ծովահեններն են եղել սպիտակամորթ

Ֆիլմերում հիմնականում տեսնում ենք սպիտակամորթ ծովահենների: Իրականում ծովահենները տարբեր ռասայից են եղել: Հաճախ ստրուկները դառնում էին ծովահենների թիմի անդամ: Դա, թերևս, լավագույն ընտրությունն էր ստրուկի համար:

Ծովահեններն ու իրենց աշխատանքը

Նավի վրա ոչ բոլոր գրոհներն էին ավարտվում բարեհաջող: Շատ հաճախ նրանց խոստանում էին ազատ արձակել ու կյանքը փրկել, և դա նրանք ավելի էին գնահատում: Ճակատամարտը ոչ ոքի համար ձեռնտու չէր, քանի որ կյանքը թանկ է, քան բանտում անցկացրած ժամանակն ու տարիները: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել