Այսօր, երբ Սահմանադրական դատարանի շուրջ իրադարձությունները վերածվել են լայնածավալ սահմանադրական ճգնաժամի, ես կուզեի իմ զորակցությունը հայտնել այն մարդկանց, որոնք ամբողջ այս ընթացքում գտնվում են այդ ճգնաժամի կիզակետում և շարունակում են արիաբար կատարել իրենց մասնագիտական և քաղաքացիական պարտքը։
Ես կյանքումս երբեք չեմ հանդիպել Ալվինա Գլուլումյանին, և բախտ չունեմ նրան ճանաչելու, բայց ցանկանում եմ խոնարհվել այդ խիզախ և իմաստուն կնոջ առաջ։ Ալվինա Գյլումյանը 12 տարի պատվով ներկայացրել է Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, վերջին երկու տարիներին եղել է այդ դատարանի երրորդ բաժանմունքի նախագահի տեղակալը և այնուհետև 2014 թ․ վերադարձել է հայրենիք՝ շարունակելու իր ծառայությունը սեփական երկրին։ Նա մեր երկրի լավագույն իրավաբան-իրավագետներից է, իր գործի իսկական խորագետ վարպետ։
Այսօր փողոցից եկած ամբոխավարական իշխանությունը ցանկանում է պետական կառույցը մաքրել այսպիսի մարդկանցից, փոխարինել նրանց երիտասարդ կարիերիստներով, որոնք հնազանդորեն կկատարեն իր կամքը, կդակեն իր ընդունած նեոբոլշևիկյան օրենքները և մեր երկիրը աստիճանաբար կվերածեն «բանանային հանրապետության», որտեղ մեկ գիշերվա մեջ մեկ անձի կամքով սահմանադրություն է փոխվում, մարդիկ են փռվում ասֆալտին, դատավորներ են ահաբեկվում իրենց ընդունած որոշումների համար, իսկ սոցցանցերում ֆեյքերը անարգել ահաբեկում են կենդանի մարդկանց։
Մենք դա թույլ չեք տալու և հետևողական կռվելու ենք նեոբոլշևիկյան դիկտատուրայի դեմ։ Մինչ այդ ես ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել տիկին Ալվինա Գյուլումյանին և նրա պես պետության բոլոր նվիրյալներին, որոնք հետևողականորեն շարունակում են իրենց պարտքը կատարել հարազատ երկրի առջև։