Խորհրդարանի կիսադատարկ դահլիճում բյուջեի տապալված կատարողականը շոուի վերածած խեղկատակն ունակ չէ ընկալելու, որ ժողովուրդն արդեն հոգնել է երկու տարի կրկնվող անիմաստ տեքստերից, անհեթեթ մեղադրանքներից ու նախկինների շողքի տակ թաքնվելով՝ սեփական անկարողությունը արդարացնելու փորձերից:

Պատկերացնո՞ւմ եք, համարձակությունից խոսում է մարտի 1-ը կազմակերպած, մարդկանց միմյանց դեմ հանած, հետո փախած և պադվալներում պախկված վախկոտը, որն, ի դեպ, իր ամեն ելույթից հետո վազում է իր անվտանգության աշխատակիցների քանակը ավելացնելու:

Նրա կողմից երկու տարի քաղաքական հակառակորդներին վերագրվող ցնդաբանություններն արդեն նույնիսկ ծիծաղելի էլ չեն: Նիկոլն արժանի է խղճահարության իր ձախողված ներկայի ու իրեն սպասվող ապագայի համար: Երկու տարի երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող հիստերիկն առնվազն պետք է ամաչեր, որ իր հաթաթաներն ու սպառնալիքները միայն ծիծաղ են առաջացնում ընդդիմախոսների մոտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել