
«Նիկոլը ինչ ա մեզ ծախում երեկվանից․ ձև, շոու, մանիպուլացված բառեր՝ անխոչընդոտ կոմունիկացիա։ ՔՊ-ական շաբաշին, բոլուկին կարդում էի երեկ, խայտառակություն է․ օ՜, մեծն, ամենակարող․․․ տենց երևի Ուգանդայում ա եղել, Թուրքմենբաշու ժամանակ Թուրքմենստանում ա եղել․․․․ բայց ինչ կատարվել է երեկ, կարող եմ կանխատեսել, որ տարիներ հետո կկոչվի վաշինգտոնյան կատաստրոֆա»,- Իմնեմնիմի փոդքասթի եթերում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով եռակողմ հանդիպմանն ու ստորագրված փաստաթղթին։
«Անթույլատրելի է, որ ընդդիմությունն ընկնի էմոցիոնալ տվայտանքների մեջ․ ցավը պետք է պարտադրի գործողություն․ «վա՜յ, ամա՜ն» մոտեցումը քաղաքական ուժերի կողմից, իրավիճակ չի փոխելու»,- հավելել է նա։
Նյութի աղբյուր՝ https://lurer.com/article/670575/am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել