Կորոնավիրուսի ասիմպտոմ ընթացքի ժամանակ իմունային պատասխանն ավելի թույլ է լինում՝ պնդում են Չունցինի համալսարանի գիտնականները: Նրան հետազոտությունը հրապարակվել է Nature Medicine ամսագրում:

Ինչպես հայտնում է Xinhua-ն, մասնագետներն ուսումնասիրել են 8-75 տարեկան 37 պացիենտների մոտ ասիմպտոմ դեպքերը: Պարզվել է, որ վիրուսի արտադրման տեւողությունը ասիմպտոմ ընթացքով պացիենտների մոտ կազմում է 19 օր: Համեմատության համար՝ թեթեւ ընթացքով պացինետների մոտ վիրուսի արտադրման տեւողությունը կազմում է 14 օր:

Ավելին, ինչպես հիվանդության սուր փուլում, այնպես էլ ապաքինման վաղ փուլում ասիմպտոմ պացիենտների շրջանում IgG հակամարմինների մակարդակները զգալիորեն ցածր են՝ ի տարբերություն պացիենտների, որոնք մոտ կան վարակի ախտանիշներ:

Այդ հետազոտության տվյալները ցույց են տալիս, որ կորոնավիրուսի ասիմպտոմ ընթացքի ժամանակ գրանցվում է ավելի թույլ իմունային պատասխան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել