Pastinfo.am-ը գրում է․

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ԱԺ ընդունած օրենքների, որոշումների սահմանադրականությունը ՍԴ կվիճարկի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ նիստի ավարտից՝ հուլիսի 7-ից հետո։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Վերջինս ընդգծեց, որ գործընթացը պահպանելու են միայն իրավական տիրույթում և որևէ կերպ հնարավորություն չեն տալու, որ հակամարտ կողմերից որևէ մեկն ի շահ իրեն ծառայեցնի այս գործընթացը. «Սահմանադրության և ընթացող պրոցեսների համատեքստում ոչ մի տարբերություն չկա, թե այն երբ է ձեռնարկվում, այսինքն վաղն ձեռնարկվում, մյուս օրը, թե ամսի 7-ի քննվող գործից անմիջապես հետո։ Այսինքն ՍԴ լիազորությունների տիրույթում ամբողջական խնդրի վերանայումն է, իսկ դա ցանկացած պահի, երբ դիմումը կլինի, ՍԴ-ն կարող է այդ խնդրով զբաղվել»,-ասաց Էդմոն Մարուքյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել