Shantnews.am-ը գրում է․
Մեքսիկայում եռյակ նորածինների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է Sol de México-ն:
Հաղորդվում է, որ երեխաները՝ երկու տղա ու մեկ աղջիկ, ծնվել են հունիսի 17 -ին՝ կեսարյան հատմամբ, երկրի Սան Լուիս Պոտոսի նահանգի հիվանդանոցում:
Ըստ բժշկական ցուցման՝ նորածիններին թեստավորել են, պատասխանը դրական է եղել, երեխաները COVID-19-ով վարակված են եղել:
Ամբողջ աշխարհում սա եզակի դեպք է, երբ նորածին եռյակները կորոնավիրուսով վարակված են լինում: Երկրի առողջապահության նախարարության նահանգային վարչության ղեկավար Միգել Անխել Լուտոս Ստեյները հայտնել է, որ երեխաներից մեկի մոտ նկատելի են կորոնավիրուսին բնորոշ ախտանշաններ:
«Երկու երեխայի առողջական վիճակը գնահատվում է կայուն: Միայն մեկի մոտ է ախտորոշվել թոքաբորբ»,- ասել է բժիշկը:
Նյութի աղբյուր՝ https://www.shantnews.am/news/view/709274.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել