Նրանց, ովքեր հայհոյախառն հակադարձում են զուսպ այլակարծությանն ու ՝՝հաթաթա՝՝ տալիս նախկինների վերադարձով, ուզում եմ շիտակ հարց տալ. տղեք, ձեր ուղեղն է չորացել, թե՝ հայի արգանդը, որ փինաչիների ու տկարամիտների այլընտրանք տեսնում եք միայն թալանչիներին ու բանդիտներին։ Իսկ առաջ գնալու այլ ճանապարհ չկա"։ Շուրջներդ նայեք՝ քանի շնորհալի մարդ կա, որ շվարել է հերթական հիասթափությունից ու ծպտուն չի հանում։ Նախնիներին կամ ներկաներին պատժելը դեռ հավասարազոր չէ նոր արժեք ստեղծելուն։ Դրա համար կարգին շինարարներ են պետք։ Իշխանությունների, եթե կան, գաղափարակիցներին եմ դիմում. եթե վարձված կամ զոմբիացած չեք, համարձակություն ունեցեք նաև լսել այլ տեսակետներ, փորձեք նաև քննադատել և ճիշտ ճանապարհ ցույց տալ։ ... մաքուր հայերենով, այլ ոչ՝ հայհոյերենով։ Ուշքի եկեք՝ ստի սելավաջուրը կավերի երկիրը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել