Իմքայլական պաթոսախեղդ պատգամավորները շատ հաճախ են կրկնում, որ «այո՛, մենք անփորձ ենք, մենք անփորձ են կաշառք բաժանելուց, անփորձ ենք ընտրություններ կեղծելու մեջ և այլն, և այլն», բայց ես մեր խելոքները չեն ուզում ընդունել, որ իրենք՝ որպես այդպիսին, ԱԺ-ում բուտաֆորիա են:

Այո՛, իրենք այնքան անփորձ են, որ չեն հասկանում, թե ինչի համար են քվեարկում, չեն հասկանում, թե ինչ հետևանքներ է դա ունենալու: Հա, տղերք և տիկնայք, դուք անփորձ եք, ու հենց էդ անփորձությունն էլ ձեր գլուխն ուտելու ա: Անփորձ եք, որովհետև ազատ ժամանակ ոչ թե ինքնակրթությամբ եք զբաղվել, այլ փաբերում նիսյա պիվա եք խմել, հետո մի օր էլ ասֆալտներին պառկելով եկել եք իշխանության ու դարձել անփորձ պատգամավոր: Ու հիշեք, ձեր անփորձության ու «անկաշառության» պատճառով ձեզ վաղը-մյուս օր դատելու են ոչ թե ատկատ անելու կամ 100 լիտր դիզել յուրացնելու համար, այլ ուղղակիորեն պետական կարգի տապալմանը մասնակից լինելու: Այլ կերպ ասած՝ ձեր անփորձությունը ստեղ առավելություն չէ, այլ քրեական հոդված:

Հենց ձեր անփորձությունից ու անգրագիտությունից օգտվելով են ձեզ փուռը տալիս: Որ խելք ունենայիք, դրա մեջ չէիք մտնի:

Ու մի բան շատ լավ հիշեք․ եթե Սերժ Սարգսյանը հավերժ չէր, դուք որ հաստատ հավերժ չեք լինելու: Սա հաճախ կրկնեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել