Նիկոլն էսօր ծրագրել է սահմանադրական կարգի տապալման և իշխանության բռնազավթման 3-րդ դրվագը վերջին երկու տարվա մեջ։ Էսօր ԱԺ-ի քայլարաստական իր կուտոկով ուզում ա շըփ-թըփի մեջ 3-4 ժամում անել այն, ինչ չկարացավ անել հանրաքվեով, գրիչների մասին բարբաջելով, նույն ԱԺ-ով։ Ուղղակի նագլիով բռնելու են ու իրանց արևին սահմանադրական օրենք փոխեն։
Ցանկացած նորմալ պետությունում սա կլիներ տրագեդիա ու քննարկումների առիթ։ Մենք նորմալ պետություն չենք։ Մենք օտարերկրյա գործակալական ցանցի կողմից զավթված պետություն ենք, ու սա մեր ողբերգության սկիզբն է։ Ողբերգության մյուս մասն էլ այն է, որ բնակչության շատ զգալի մասն օրգազմ է ապրում օտարերկրյա օկուպացիոն ադմինիստրացիայից։
Սակայն էս ամենը նաև ունի իր լավ կողմերը։ Նիկոլն ու նիկոլիզմը վաղ թե ուշ պետք է արգելվեն, դատապարտվեն ու էքստրեմիստական պիտակ ստանան։ «Իմ քայլը» դաշինքի յուրաքանչյուր անդամ պետք է հստակ գիտակցի, որ էսօրվա քվերակությունից հետո ՈՉ ՄԻ բանակցություն չի լինելու, ՈՉ մի ներում չի լինելու, և ինչպես ասում է ձեր վոժդը՝ Պրիդուռոկը, ոչ մի մուկ, ոչ մի ձուկ չի պլստալու։ Ով կողմ քվեարկեց, նստելու է, ու դա՝ լավագույն դեպքում։
Մյուս լավ, ես նույնիսկ կասեի՝ սքանչելի կողմը բուն օկուպանտների մասով է։ Սահմանադրական կարգի զավթման այս դրվագը վերջին կաթիլը պետք է լինի մեզ համար։ Եթե եվրա-ատլանտիստները հետ չքաշեն իրենց մանկլավիկներին ու բեսպրեդելի վրա աչք փակեն, Հայաստանը օր առաջ պետք է դուրս գա բոլոր համաձայնագրերից ու բլոկներից, դերատիֆիկացնի ու ստորագրությունը հետ կանչի բոլոր միջազգային այն պայմանագրերից ու կոնվենցիաներից, որոնք կնքվել են ԵՄ-ի ու վերազգային տարբեր կազմակերպությունների հետ։
Էս լինելու է ՀՀ-ի եվրոինտեգրման դագաղի վերջին մեխը. չի լինելու որևէ ողջամիտ բացատրություն, թե ինչու Հայաստանը պետք է որևէ մասնակցություն ունենա ԵԽԽՎ-ին, ԵԽ-ին, ինչ-որ բան համաձայնեցնի նույն Վենետիկի հանձնաժողովի հետ, կատարի ՄԻԵԴ-ի պահանջները, մնա ՍԵՊԱ-ում։ Ասեմ ավելին՝ առհասարակ պետք է վերանայվեն մեր անդամակցության ու համագործակցության հարցերը, ձևաչափն ու մակարդակը, օրինակ, Առևտրի համաշխարհային կազմակերպության, Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի և այլ վերազգային կառույցների հետ։
Այնպես որ, մի տեսակ տվայտվում էլ եմ։ Մի կողմից կատարվող իրադարձություններն, իհարկե, բեսպրեդել են, հակաօրինական ու հակասահմանադրական, իսկ մյուս կողմից՝ դրանք Օվերտոնի պատուհան են բացում, ընդ որում՝ այնքան լայն, որ շատ իրատեսական ու մոտավոր ապագայի հարց է դառնում եվրո-ատլանտիստական օկուպացիայի թոթափումը։
Արա՛ քո քայլը, Պրիդուռո՛կ։ Արե՛ք ձեր վոժդի հրահանգը, քայլարաստնե՛ր, որովհետև, մեկ ա, враг будет разбит, победа будет за нами: