Լևոն Տեր-Պետրոսյանի մասին մտորելուց հասկանում ես, թե ինչքան նա չի սիրում հային ու Հայաստանը:
Լևոնը Հայաստանի նորանկախ հանրապետության առաջին նախագահն է, ինչպես իր երդվյալ վկաներն են սիրում կրկնել «Հիմնադիր նախագահը», սակայն Լևոնը միայն հիմնադիր է վատ ու զազրելի բարքերի...
1.Լևոնն ու իր շրջապատը հիմնադիրն են ՀՀ ում համատարած թալանի, երբ 90-ականներին նրանց ձեռքով թալանվեց երկիրս, փակվեցին գործարաններն ու կոպեկներով ողջ հաստոցները վաճառվեցին պարսիկներին:
2. Լևոնը հիմնադիրն է Հայաստանում քաղաքական սպանությունների, նրա կառավարման տարիներին տարեկան միջինը սպանվել է 300-ից ավել մարդ՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, հեղինակավոր մարդիկ:
3. Լևոնը հիմնադիրն է Հայաստանում քաղաքական խոսքի բռնաճնշման և քաղաքական կուսակցությունների փակման:
4. Լևոնը հիմնադիրն է Հայաստանում ընտրակեղծարարության, ձայների լցոնման և ընտրություն գաղափարի խեղաթյուրման:
5.Լևոնը Հիմնադիրն է փողոցներում հայ ժողովրդի վրա կրակելու ու զորք հանելու, տանկեր բետեեռներ...
6. Լևոնը հիմնադիրն է Արցախի բանակցային գործընթացում պարտվողական և հանձնողական քաղաքականության:
7.Լևոնը Հիմնադիրն է Հային հայի դեմ հանել ու անկարգություններ հրահրել, արյունով ռևանշ անել իսկ կրիտիկական պահի ժողովրդին գազազած ամբոխ դարձնելուց հետո միայնակ թողել և թռնել:
8.Լևոնը հիմնադիրն է 2015 -ին Ծառուկյանին պնակալեզություն անելու:
9.Լևոնը հիմնադիրն է նիկոլի, որը ամբողջ ծավալով կրկնում է նրա ծրագիրը...
Այո ամենայն հարգանքով Նախագահի ինստիտուտի նկատմամբ՝ խորը ցավ եմ ապրում, երբ արձանագրված այս փաստերը միակ նկարագիրն են առաջին նախագահի:
Քանի որ այսօր էլ կարելի է ասել, որ լևոնական ժամանակներում ենք ապրում, մնում է մեր սիրելի հայրենակիցներին գոտեպնդել և ասել.
Ձախորդ օրեր, ձմռան նման կուգան ու կերթան...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=3073931262655284&set=a.790582280990205&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել