Ընթանում է Կառավարության հերթական նիստը, որի օրակարգում 47 հարց է, որից 42-ը չզեկուցվող, 1-ը գաղտնի, 4-ը զեկուցվող են։

Օրակարգում ներառված են Արտեմ Արթուրի Կարապետյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին, «Պահուստ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին, «Լազուր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին, «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին, «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2020 թվականի ապրիլի 21-ին ստորագրված «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին, «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծխախոտային արտադրանքի ակցիզների մասով հարկային քաղաքականության իրականացման սկզբունքների մասին» համաձայնագրիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին հարցեր և այլ հարցեր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել