Հայաստանի Ազգային ժողովում ընթանում են հերթական նիստերը. օրակարգում ընդգրկված է 42 հարց:

Օրակարգում են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

• Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին,

• Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ 2018-2019 թվականների հաղորդում,

• Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդում:

Նշենք, որ նախօրեին ԱԺ-ն քննարկել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) անդամի ընտրության հարցը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ պաշտոնում առաջարկել է Կամո Սարգսյանի  թեկնածությունը:

Վերջինս պատասխանել է պատգամավորների հարցերին: Այս հարցի քննարկումը շարունակվում է այսօրվա ԱԺ նիստում:

Երեկ օրվա վերջին նիստում «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն` Կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել