Սա իրակա՞ն է: Ուզում եմ հասկանալ` դուք լա՞վ եք: Սկզբում եկեղեցին էր ազգի թշնամին, հետո՝ ընտանիքի ինստիտուտը, հետո՝ հայոց լեզուն և պատմությունը բուհերում, հիմա էլ՝ հի՞մնը: Ի՞նչ է ձեզ հետ կատարվում: Երբևէ իրավունք չեմ վերապահել ինձ որևէ գնահատական տալ քաղաքական իրավիճակին, հատկապես որ երկրում չեմ: Բայց դուք հիշո՞ւմ եք, որ հայ եք, որ մեր փոքր ազգի պահպանման խնդիր ունենք: Միանգամից Ադրբեջանի հիմնը հնչեցրեք ու իրենց կիրթ նախագահի գնահատականները մեր երկրի վերաբերյալ լսեք: Միևնույն է, Հայաստանի նախագահը ոչ մի կերպ չի մասնակցում, իսկ վարչապետը միայն հակազգային նախագծերն է խրախուսում: Հետո՞ , է՞լ ինչ փայլուն մտքեր ունեք...

Image may contain: 1 person, text
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել