Հայաստանի Ազգային ժողովում ընթանում են հերթական նիստերը. օրակարգում ընդգրկված է 42 հարց:
Օրակարգում են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.
- Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին,
- Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ 2018-2019 թվականների հաղորդում,
- Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդում,
Նշենք, որ նախօրեին խորհրդարանը բավարարել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությունները՝ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ազատազրկելու եւ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։
Գագիկ Ծառուկյանի հետ կապված 3 քրեական գործ է հարուցվել: Դրանցից մեկը վերաբերում է 2017 թվականի ընտրությունների ժամանակ ընտրակաշառքներին, երկրորդը՝ Ծառուկյանի տնտեսական գործունեությանը:
ԲՀԿ-ն հայտարարում է, որ տեղի ունեցողը քաղաքական հետապնդում է: Ինքը՝ Գագիկ Ծառուկյանը, հայտարարել է, որ պատրաստ է ցանկացած զարգացման եւ գնալու է մինչեւ վերջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



