Chanel-ի, Fendi-ի համար հավաքածուներ ստեղծող Կառլ Լագերֆելդի ունեցվածքը գնահատում են 300 միլիոնից մինչև 500 միլիոն եվրո: Նրա տարեկան եկամուտը վերջին տարիների ընթացքում կազմել է 50 միլիոն եվրո: Դիզայներն ուներ մի քանի առանձնատուն և գրախանութներ: Նրա մահից 1 տարի անց բոլոր լրագրողները ցանկացան իմանալ, թե ով է ժառանգել նրա հարստությունը: Ֆրանսիական Le Parisien պարբերականը անվանել է այն մարդկանց անունները, որոնք միգուցե ժառանգել են այդ ողջ հարստությունը:

Թիկնապահ, մոդել և դիզայներ Սեբաստյան Ժոնդո

Սեբաստյանի հետ Կառլը ծանոթացել էր, երբ տղան 15 տարեկան էր: Արձակուրդներին տղան այցելեց Փարիզի անտիկ կահույքի սրահներից մեկը, որտեղ էլ որ հաճախ լինում էր Կառլը: Սեբաստյանը տարված էր բոքսով, և երբ լրացավ նրա 22 տարեկանը, Լագերֆելդը առաջարկեց նրան դառնել իր անձնական թիկնապահը: Ժոնդոն նրա թիկնապահն էր 1997-2019 թվականներին: Ավելի քան 20 տարի նա եղել է դիզայների աջ թևը:

Մոդել, մուսա Բատիստ Ջաբիկոնի

2008 թվականին Ջաբիկոնին պայմանագիր կնքեց DNA Model Management մոդելային ընկերության հետ: Այդ տարի Լագերֆելդը տեսավ նրա լուսանկարները և հրավիրեց նրան Chanel-ի հետ համագործակցության: 2 տարվա ընթացքում Ջաբիկոնին ավարտում էր նորաձևության բոլոր ցուցադրությունները: 

Ջաբիկոնին ասում էր, որ Կառլը չափազանց գեղեցիկ է հագուստի մեջ և իդեալական է առանց դրա:


Կառլի նախկին տնտեսուհին՝ Ֆրանսուազա Քասոթ

Կառլի մահից հետո ԶԼՄ-ներում լուր տարածվեց, որ նրա ունեցվածքի մեծ մասը կարող է մնացած լինել դիզայների սիրելի կատվին՝ Շուպեթին: Սակայն, ըստ ֆրանսիական իրավունքի, կենդանիները չեն կարող լինել առաջին ժառանգորդը: Այնպես որ շատ հնարավոր է, որ ունեցվածքը բաժին է հասել Ֆրանսուազային:

Chanel-ի մոդել և Լագերֆելդի ընկեր Բրեդ Կրոենիգ

Մոդելը 2004 թվականից մասնակցում էր Chanel և Fendi-ի ցուցադրությանը: Կառլը շատ հաճախ նրան անվանում էր ընտանիքի սիրելի անդամ և իր մուսա: Լագերֆելդը շատ սերտ կապված էր Բրեդին, այնքան, որ դարձել էր նրա երեխայի կնքահայրը:


Բրեդ Կրոենիգի որդին

Հոր հետ միասին տղան առաջին անգամ բեմ է բարձրացել 3 տարեկան հասակում: Այդ ժամանկից ի վեր տղան մասնակցում է գովազդային նկարահանումների, նորաձևության ցուցադրությունների: Կառլը նրան անվանում էր իր թալիսմանը և նրան թանկարժեք նվերներ էր մատուցում: Այդ նվերներից մեկը դարձել է Նյու Յորքի կենտրոնում տունը:


Karl Lagerfeld բրենդի փարիզյան մասնաճյուղի հաղորդակցության բաժնի ղեկավար Քերոլայն Լեբար

Քերոլայնը Կառլի հետ սկսել է աշխատել դեռ 1985 թվականից: 35 տարվա համատեղ գործընկերությունը վերածվել էր իրական ընկերության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել