Irakanum.am-ը գրում է․

Խորհրդարանը գաղտնի քվեարկություններով համաձայնություն տվեց գլխավոր դատախազի երկու միջնորդություններին` թե’ նրան ազատությունից զրկելուն, թե’ մեղադրանք առաջադրելուն վերաբերող։ Երկու դեպքում էլ քվեարկությանը մասնակցած բոլոր 87 պատգամավորները կողմ էին քվեարկել: Քվեարկության մասնակցեցին միայն «Իմ քայլի» պատգամավորները:
Չմասնակցելու որոշում կայացրեցին ինչպես Ծառուկյանի ղեկավարած ԲՀԿ-ն, այնպես էլ ընդդիմադիր մյուս ուժը՝ «Լուսավոր Հայաստանը»։

Իշխող՝ «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարանում ունի 88 պատգամավոր։ Նրանցից երկուսը՝ Սասուն Միքայելյանը և Թագուհի Թովմասյանը այսօր ԱԺ-ում չեն եղել և քվեարկություններին չեն մասնակցել։ Փոխարենը փակ, գաղտնի քվեարկությանը մասնակցել է Արման Բաբաջանյանը, ով նախկինում հանդես էր գալիս «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից։

Այն, որ «Իմ քայլը» խմբակցությունը միաձայն նման որոշում կկայացներ, թերևս սպասելի էր, սակայն այսօրվա քվեարկությունը մեկ անգամ ևս ընդգծեց, որ երկրի իրավապահ կառույցները, այս դեպքում դատախազությունը պարզապես շարքային կամակատար է։ Արթուր Դավթյանը խորհրդարանում նույն ջանասիրությամբ կոչ էր անում պատգամավորներին կողմ քվեարկել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնամխելիությունից զրկելու, ինչպիսի ջանասիրությամբ ՀՀԿ-ի օրոք անում էր Նիկոլ Փաշինյանի դեմ։ Այս մասին մենք առաջիկայում առավել մանրամասն կխոսենք։

Հիմա իմ քայլական որոշ պատգամավորների քվեարկության եւ ԲՀԿ-ի հետ նախկինում ունեցած սերտ կապերի մասին։

Եվ այսպես «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյան։ Նա եղել է Երեւանի ավագանու ԲՀԿ ցուցակում։ Ավելին 2018-ի հայտնի իրադարձություններից առաջ հպարտորեն հայտարարում էր, որ բնակարան է նվեր ստացել Գագիկ Ծառուկյանից։ Բայց, այսօր Ջուլֆալակյան Արսենը կողմ է քվեարկել Ծառուկյանին։

Video Player

Լուսինե Բադալյանը երկար տարիներ աշխատել է Գագիկ Ծառուկյանին պատկանող Կենտրոն ՀԸ-ում և իր ընտանիքը պահել հենց Ծառուկյանի տված աշխատավարձով։ Հետո աշխատել ՀՅԴ-ի տնօրինության ներքո գտնվող Երկիր Մեդիա ՀԸ-ում։

Ժամանակին ուսուցչուհու կողմից «մարտնչող ապուշ» որակումը ստացած Բադալյանը պարզվում է ոչ միայն ԶԼՄ-ներում տերեր փոխելու սովորույթ է ունեցել, այլ նաեւ քաղաքականությունում։
Հիմա հակիրճ պատմական ակնարկ կատարենք այս պատգամավորի հայացքների փոփոխության վերաբերյալ:

Դեռևս 2016 թվականին Լուսինե Բադալյանը գրառում է կատարում, ուր գովերգում է «Սասնա Ծռերի» առաջնորդ Վարուժան Ավետիսյանին: Նա համարում է, որ իր հերոսը Վարուժան Ավետիսյանն է և ինքը կցանկանար Ավետիսյանին տեսնել Բ26-ում: Գրառումը մեջբերում ենք.

Փոխվում է տարին, փոխվում են նաև Լուսինե Բադալյանի պատկերացումները քաղաքականության և ղեկավարների մասին: Ստորև ներկայացված տեսանյութն արված է 2017 թվականին: Լրատվական կայքերից մեկի հաղորդման ընթացքում Լուսինեն պատասխանում է 59 հարցի: Դրանցից մեկը հետևյալն է. «Ո՞ր դեպքում կարտագաղթեք Հայաստանից»:

Լուսինե Բադալյանը պատասխանում է. «Ճիշտ այն դեպքում, երբ իմ վերջին հույսը, այսինքն վարչապետը, հրաժարական տա, արդեն հանգիստ խղճով կարող եմ արտագաղթել Հայաստանից (տես` 9.30 րոպեից):

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել