Ծառուկյանի տանը խուզարկություն իրականացնելու որոշմամբ ԱԱԾ -նն ի՞նչ է փնտրել՝ կուսակցության անդամների իբրև թե իրական «երաշխավորագրե՞րը», թե՞ ավտոմեքենաների՝ օպերատիվ տեսանկարահանմամբ փակված, բայց Իոանիսյան Դանիելին հայտնի պետհամարանիշները, որոնք նույն օպերատիվ տեսանկարահանմամբ պետք ա ինֆորմացիոն արտահոսքի միջոցով «տուշոնկա-կեր» դառնային նիկոլյան արդարադատության համար։

Էս երկու տեսանկարահանումները ոչ միայն խախտում են անմեղության կանխավարկածն ու նախաքննական գաղտնիքն, այլև հերթական անգամ փաստում են՝ սատանայաորս ու անղեկավար ԱԱԾ -ը բացի էն, որ հեչ լավ կինո չի նկարում, ազգային անվտանգությունն էլ թողած՝ անուղեղների համար բարբաջանքի նյութ ա տալիս՝ հակառակ դեպքում անհասկանալի ա՝ օպերատիվ տեսանկարահանման շուրջ մեկուկես րոպեանոց տեսանյութում ինչի՞ են հստակ ցուցադրվում՝ առյուծները, կենդանիների մորթիները, մեքենաներն ու ֆոտովսպիշկայով նկարվող իբրև թե իրական «երաշխավորագրերը»։

Հետևություն՝ թավշյա արդարադատությանը հետաքրքրում է վերը թվարկյալը, բայց ոչ երբեք նույնիսկ ենթադրյալ հանցագործության բացահայտումները կամ պետությանը պատճառված վնասը, քանզի ասում են՝ «թալանը» վերադարձվել է, բայց երկու տարի է՝ չկա գեթ մեկ նմանաբովանդակ դատական ակտ, իսկ Աննա Հակոբյանի հիմնադրամները շարունակաքբար լցվում են, մինչդեռ «բացահայտումներից» հպարտ քաղաքացուն մնում է միայն անորակ արգանակը ...

Նիկոլին ծափահարողները կարող են համաճարակն «արաղ ֊ պինցետով» բուժելուց հետո քրգործ ուտեն ու կշտանան։

Հ.Գ. Ուղտը, որ երկու տարի առաջ չոքել էր մեր դռանն, այժմ բոլորի դռան առջև է, ու հիմա փաստ է՝ #Նիկոլը_պետք_է_հեռացվին քմահաճույքս չէ՝ կենսական պահանջ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել