Փաստորեն, ՀՀ ղեկավարի աթոռին է նստել մի մարդ, ով մեկ րոպե լռությամբ հարգում է (համենայն դեպս, «Մոլորակ» թերթի 1998թ. փետրվարի 11-ի համարում հարգել է) խորհրդային տանկերի շղթաների տակ մնացած ադրբեջանցիների հիշատակը: Այն ադրբեջանցիների, որոնք տանկերի տակ ընկան նաև տեղի հայերին ցեղասպանության ենթարկելու պատճառով` զանգվածային սպանդ, խոշտանգում, կանանց հանդեպ դաժան ոտնձգություններ, թալան ևն:

Այս հոդվածը խոսում է այն մասին, որ արտաքին ուժերը ոչ թե օրվա ապազգայնության սերմանողներն են, այլ սերմանված ապազգայնության մշակողները:

Հ.Գ. Քրդական մի շատ հայտնի առած կա, որն արտացոլում է թուրքերի հարևանությամբ ապրած հայերի դժբախտության աստիճանը. «Վատ կյանքը նման է թուրքի հետ հարևան լինելուն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել