«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության (ԴԱԿ) նախաձեռնող խմբի հայտարարությունը

Այսօր առավոտվանից իշխանությունը տոտալ ռեպրեսիվ գործողություններ է իրականացնում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և Հայաստանի ամենամեծ ընդդիմադիր կուսակցության նկատմամբ՝ հատելով օրինականության ու բարոյականության բոլոր սահմանները։ Այս ամենը տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի վարկանիշային գահավիժման, բոլոր ոլորտերում արձանագրված ձախողումների, հակահամաճարակային քաղաքականության կատարյալ ֆիասկոյի համատեքտում։
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը՝ կորցնելով հասարակության աջակցությունը, ապավինեց բացառապես բիրտ ուժին, դառնալով Սերժ Սարգսյանի իշխանության քաղաքական հոգեզավակը ու 2015-ի սցենարով ողջ իշխանական վարչական ու ուժային ռեսուրսն օգտագործելով Գագիկ Ծառուկյանի և նրա թիմի դեմ։
ԴԱԿ-ը՝
-իր անվերապահ քաղաքական, բարոյական աջակցությունն է հայտնում ԲՀԿ-ին ու Գագիկ Ծառուկյանին՝ արձանգրելով, որ այսօրվա հետտապնդումները հետևանք են Ծառուկյանի վերջին ելույթի, որում բացահայտվել է իշխանության ֆիասկոն,
-արձանագրում է իշխանության քաղաքական լեգիտիմության կորուստը՝ անհրաժեշտ համարելով քաղաքական ուժերի և հասարակության կոնսոլիդացիան՝ Նիկոլ Փաշինյանի թիմի հրաժարականի, հակաճգնաժամային ժամանակավոր կառավարության ձևավորման ու ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման օրակարգով,
-իր պատրաստակամությունն է հայտնում որակապես նոր ընդդիմադիր բևեռի ձևավորմանը նպաստելու գործընթացին՝ երկիրը հեղափոխության թիմի ու նախկինների առճակատման հարթությունից դուրս բերելու, Հայաստանում առկա քաղաքական, տնտեսական, սոցիալական, էպիդեմիկ ճգնաժամը հաղթահարելու և ապագայի օրակարգ ձևավորելու նպատակով։
Հասարակության դեմ ուժ գործադրած իշխանությունն ապագա չունի, եթե նույնիսկ առաջնորդվում է «դուխով» կարգախոսով ու ակնհայտ կոռուպցիան քողարկում է պարգևավճարների ու այլ «քաղաքակիթ» սխեմաներով։ Հայաստանն ու նրա հասարակությունն ավելի սոլիդ իշխանության անհրաժեշտություն ունեն։

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության(ԴԱԿ) նախաձեռնող խմբի ղեկավար Սուրեն Սուրենյանց

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել