ՀՀ իշխանությունները փողոցում ակցիաներ անող սուբյեկտներին վերաբերվում են ընտրողաբար: Եթե ակցիա իրականացնողները հարում են իշխանության, նրանց կարելի է լինել փողոցում: Բոլոր նրանք, ովքեր իրենց բողոքն են արտահայտում իշխանության գործողությունների նկատմամբ ոստիկանության կոպիտ միջամտությամբ հեռացվում են:

Այսօր հերթական անգամ ականատես ենք լինում ՀՀ Ոստիկանության ոչ իրավաչափ գործողություններին, մասնավորապես կին պատգամավորների նկատմամբ անհարգալից վերաբերմունքին:

ՀՀ Ոստիկանությունը պետք է զերծ մնա իր գործողություններով իրավիճակը լարելու փորձերից:

Իրավական և քաղաքական գնահատականներ մեր կողմից դեռ կհնչեն:

Իսկ հիմա գործընկերներիս հետ գնում ենք Ոստիկանության բաժիններ բերման ենթարկվածների հետևից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել