Ես վերջին մարդն եմ, որ կարող է պաշտպանել Ծառուկյանին: Բայց եկեք համաձայնվենք, որ ընդդիմադիր խոսելուց հետո հանկարծ օրենքի, օրինականության, խախտումների և խուզարկությունների մասին հիշելն առնվազն նողկալի է, երբ երկու և կես տարի փոխաբերական առումով մարդու հետ անկողնում ես եղել և քանի ծառայել է քեզ` լռել, լռել, լռել ... :
Եվ` դարձյալ կոմպրոմատների մասին. եթե դուք ունեիք այդ փաստաթղթերը ապօրինությունների վերաբերյալ և լռում էիք այսքան ժամանակ` ապա կարելի է պնդել, որ ձեր լռությամբ դուք թերևս հանցակիցներ եք: Քանի դեռ հպատակվում էր ձեզ` լուռ էիք ենթադրյալ հանցագործության մասին: Հենց ձեզ դեմ դուրս եկավ` անանուն էջերով սկսեցինք կոմպրոմատներ հեղել:
Հանցագործությունների մեջ մեղադրվողից ավելի դրանց հանգամանքը անձնական-քաղաքական նկատառումներով շահագործողներն են նողկալի:
Եվ օ՜, որքան հիմար են այս մարդիկ: Չեն պատկերացնում, որ այդ աղբի աղբաջուրը նաև իրենց վրա է հեղվում: